Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Չավուշօղլու 31.03.2022 . Միջազգային

Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Չավուշօղլու
		31.03.2022 . Միջազգային


Թուրքիան աշխատանքներ է տանում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ստամբուլում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրագործումը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում ավելի բարձր՝ ԱԳ նախարարների մակարդակով։

«Նման հանդիպման կազմակերպման հարցով երեկ խոսել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ»,- հայտնել է Չավուշօղլուն։