Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր

Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր


Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։