Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել. Տարոն Չախոյան 17.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ

Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել. Տարոն Չախոյան
		17.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ


Փաստենք: Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Արթուր Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Վանեցյանն Ազատության հրապարակում մարդկանց հավաքելով Արցա՞խն է փրկելու, իհարկե, ոչ, նպատակը մեկն է` իշխանափոխություն:
 
Արցախը փրկող, Շուշին ու Հադրութը հետ բերող ընդդիմադիրները մինչ օրս չեն ներկայացրել փրկության իրենց տարբերակը, փոխարենը հնչեցրել են խոստումներ բաժակաճառերի տեսքով»,- ասված է Չախոյանի գրառման մեջ: