Ռուսական գազից հնարավոր է կախված չլինել միայն մի քանի տարի անց. Ավստրիայի կանցլեր 18.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Ռուսական գազից հնարավոր է կախված չլինել միայն մի քանի տարի անց. Ավստրիայի կանցլեր
		18.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային


Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը NBC-ին ասել է, որ Ավստրիան, հավանաբար, կկարողանա վերացնել կախվածությունը Ռուսաստանի գազից միայն մի քանի տարի անց:

«Այսօր կամ վաղը դա հնարավոր չի լինի, բայց մի քանի տարի հետո մենք գուցե անկախ լինենք ռուսական գազից»,- ասել է կանցլերը։

«Դա ժամանակ կպահանջի, քանի որ ռուսական գազից մեր կախվածության աստիճանը 80 տոկոս է, Գերմանիայում էլ է նման իրավիճակ»,- հավելել է Նեհամերը և նշել, որ այս պահին Ավստրիան տարբերակներ է փորձարկում Ռուսաստանից այդ կախվածությունը հաղթահարելու համար։

Kronen թերթի հետ հարցազրույցում էլ Ավստրիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունների մասին։ Նա ասել է, որ հանդիպման սկզբում քաղաքական գործիչները խոսել են գերմաներեն, սակայն հետագայում նրանց շփումը տեղի է ունեցել սինխրոն թարգմանության միջոցով։

«Պուտինի համար կարևոր էր հնարավորինս ճշգրիտ լինել: Մենք խոսեցինք խոսափողի միջոցով, 6 մետրանոց սեղանի շուրջ։ Այդ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները պահպանելու նպատակով»,- ասել է կանցլերը:

Ավելի վաղ Նեհամերը հայտարարել էր, որ Պուտինի հետ բանակցությունները կոշտ են եղել, բայց՝ բաց և անմիջական։