ՃՏՊ` Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. ավտոմեքենան գլորվել է ձորը 19.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ

ՃՏՊ` Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. ավտոմեքենան գլորվել է ձորը
		19.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ


Ապրիլի 18-ին ժամը 18:55-ին Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնածախ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում,Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին` կամրջի հարևանությամբ, Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ.Մ.-ն վարելով «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` Ն.Պ.-ն (ծնված 1986թ.) ստացած մարմնական վնասվածքով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո ոստիկաններն ու փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։