Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սպառնում է հարվածել Իսրայելին 18.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սպառնում է հարվածել Իսրայելին
		18.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային


Իսրայելից Իրանի քաղաքացիներին ուղղված սպառնալիքների դեպքում Իրանը կհարվածի հրեական պետության հենց սրտին։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ փոխանցում է IRNA-ն։

Ըստ առաջնորդի՝ Իսրայելի ղեկավարության նույնիսկ չնչին գործողությունները չեն վրիպի Իրանի զինված ուժերի և հետախուզության աչքից։ «Մեր ազգի դեմ ցանկացած սպառնալիքի դեպքում Իսրայելի սիրտը կլինի մեր զինված ուժերի թիրախը, և դուք երբեք հանգիստ չեք ունենա»,- ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ Իրանի բանակը օգտվել է պատժամիջոցների հնարավորություններից, ընդլայնել է իր ռազմական արդյունաբերությունը և այժմ լավագույն վիճակում է։

Հոկտեմբերին Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսեցին ծրագրել հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին: Գործողությունների սկսման նախապատրաստական ​​աշխատանքները նախատեսված են 2022 թվականին։ Առաքելության համար կհատկացվի առանձին ֆինանսավորում, և կկազմվի ռազմաօդային ուժերի զինվորների մարզման ծրագիր։ Հաղորդվում է, որ Իսրայելի կառավարությունը պատրաստ է միլիարդավոր շեքելներ հատկացնել այդ ծրագրերի իրականացման համար։