ԱՄՆ-ը Ուկրաինայի ճգնաժամից «ոսկու տենդ» է կազմակերպել. The Independent 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինայի ճգնաժամից «ոսկու տենդ» է կազմակերպել. The Independent
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային


ԱՄՆ զենք արտադրողները հսկայական օգուտներ են քաղել ուկրաինական ճգնաժամից, սակայն հույսը դնում են ավելի մեծ եկամուտների վրա, որոնք կստացվեն Եվրոպայի ռազմականացումից՝ գրում է The Independent-ը:

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը՝ Վաշինգտոնին ուղղակիորեն խորհուրդ են տալիս կառավարվող հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր և արբանյակներ վաճառող ընկերությունները։

Զենքի համաշխարհային առևտրի գծով փորձագետ Ուիլյամ Հարթունգն ասել է, որ այժմ խոսքը միայն նախնական վաճառքի մասին է, ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի ամենամեծ շահույթը դեռ առջևում է:

«Բայդենի վարչակազմը ծախսել է ավելի քան 3 միլիարդ դոլար՝ Ուկրաինային սպառազինության աջակցության համար, ու թեև այդ գումարի մեծ մասը ստացվում է առկա պաշարներից, դրանք բոլորը կհամալրվեն Պենտագոնի հետ պայմանագրերով։ Ամերիկյան ընկերությունները կշահեն նաև, երբ Եվրոպան սկսի ավելի շատ ծախսել»,- ասել է փորձագետը։