Պայթյուն է որոտացել Աֆղանստանի Քունդուզ գավառի մզկիթում, ինչքի հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Պայթյունը տեղի է ունեցել մզկիթում դպրոցի աշակերտների համար նախատեսված կրոնական արարողության ժամանակ։
Ապրիլի 21-ին էլ նահանգի մայրաքաղաք Քունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել՝ 18-ը: Նույն օրը պայթյուն էր որոտացել Մազարի Շարիֆի շիա մզկիթում, կան զոհեր և վիրավորներ։
Ահաբեկչություն է կատարվել նաև մայրաքաղաք Քաբուլում: Առևտրի նախարարության շենքի դիմաց գործի է դրվել պայթուցիկ սարքը, այստեղ զոհեր չկան:
Երկրում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել։