Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Արցախում անվտանգային իրավիճակը 26.04.2022 . Արցախ

Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Արցախում անվտանգային իրավիճակը
		26.04.2022 . Արցախ


Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: