Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ


Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

 

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։

 

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնում։