Կոմանդոս․Շուշիի հաղթանակը Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի միասնական ուժի մարմնավորումն է

Կոմանդոս․Շուշիի հաղթանակը Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի միասնական ուժի մարմնավորումն է

Շուշիի հաղթանակը Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի միասնական ուժի մարմնավորումն է դարձել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ մայիսի 6-ին ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Նրա խոսքով Շուշին որեւէ ռազմական օրենքներով հնարավոր չէր ազատագրել։ «Բայց մենք հաղթել ենք, հաղթել է մեր ազատագրող զինվորը, նրա մարտական ոգին։ Այն փորձը, որը մենք ունեինք Ղարաբաղում, մեզ բարձր մարտական ոգով էր օժտել։ Մեկ օրում՝ 26․5 ժամում մենք ազատագրեցինք Շուշիի ամրոցն ու դրա մերձակա տարածքը։ Հաղթանակը ապահովվել է մեր ազատագրող զինվորների մարտական պատրաստվածության շնորհիվ»,- շեշտել է Արկադի Տեր Թադեւոսյանը իրեն բնորոշ ռազմական համեստությամբ։

Հիշեցնենք, որ գեներալ- մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանն է մշակել ու 1992-ի մայիսի 8-9-ը ղեկավարել Շուշիի ազատագրման գործողությունը։