Կոմանդոս․Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլուզվի

Կոմանդոս․Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլուզվի

Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս)։

Նրա խոսքով, եթե սկսվի պատերազմ, հայկական կողմը կունենա մարդկային կորուստներ։ «Բայց Ադրբեջանում կան նավթամշակման գործարաններ, Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը 7 անգամ հզոր է մեր ատոմային էլեկտրակայանից։ Ռազմական տերմինաբանության մեջ կա կենսաապահովման օբյեկտներ հասկացություն, որոնք մեծ դեր են կատարում ռազմական գործում։ Եթե մենք վերցնենք Մինգեչաուրը, նրանք կզրկվեն էլեկտրականության 40 տոկոսից»,- շեշտել է Արկադի Տեր- Թադեւոդյանը։ Ադրբեջանը, շարունակել է նա, նստած է նավթի տակառի վրա։ «Եթե պատերազմ սկսվի, նրանց մոտ ողբերգություն տեղի կունենա, այդ պետությունը կփլվի։ Նրանք դա հոյակապ գիտեն»,- հավելել է Կոմանդոսը։

news.am