Ստոլտենբերգն ընդունել է Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորությունը 13.06.2022 . Միջազգային

Ստոլտենբերգն ընդունել է Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորությունը
		13.06.2022 . Միջազգային


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել Ուկրաինայի տարածքային զիջումները: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այդ երկրում խաղաղություն հնարավոր է, միայն հարցն այն է, թե դա ինչ կարժենա Կիևին։

«ՆԱՏՕ-ն հավատարիմ է օգնելու Ուկրաինային Ռուսաստանի հետ ուժեղ դիրքերից բանակցելու հարցում՝ դադարեցնելու ռազմական գործողությունները»,- ասել է հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ուկրաինայի իշխանություններն իրենք են որոշելու՝ արդյոք պե՞տք է զոհաբերեն որևէ տարածք՝ հանուն հակամարտության կարգավորման։ Սակայն այդ հայտարարությունից անմիջապես հետո ամերիկացի առաջնորդը վերապահում արեց: Նրա կարծիքով՝ Կիևը ստիպված չէ բաժանվել որևէ տարածքից՝ իրավիճակը կարգավորելու համար։

Կանադայի Լիբերալ կուսակցության սենատոր Բեյքերը հայտարարել է, որ արևմտյան երկրները կոչ են անում Կիևին տարածքային զիջումների գնալ հօգուտ Մոսկվայի՝ ուկրաինա-ռուսական հակամարտությունից հոգնելու պատճառով։ Քաղաքական գործչին մտահոգել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարությունը, ըստ որի, Ուկրաինան պետք է հանգստացնի Ռուսաստանին տարածքային զիջումներով։

Իտալացի սոցիոլոգ Ալեսանդրո Օրսինին էլ իր հերթին կոչ է արել Արևմուտքին տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ Ուկրաինայում հետագա էսկալացիայից խուսափելու համար։

Նրա խոսքով՝ արևմտյան պետությունները պետք է դադարեցնեն «մկաններ ցուցադրել» և ուղարկել զենքեր, որոնք «կհարվածեն ռուսներին»։ Նրա կարծիքով ժամանակն է սկսել դիվանագիտական ​​լուծման ուղղությամբ աշխատանքը։

Մարտին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկիրը չի ընդունի ոչ մի վերջնագիր, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորուստը։