Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասի հրդեհը մեկուսացվել է. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասի հրդեհը մեկուսացվել է. Արցախի ԱԻՊԾ


Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում՝ թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 

 

ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: