Թբիլիսին հիասթափված է, որ Մոլդովան ու Ուկրաինան ստացել են Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ միայն հեռանկար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային համաժողովում։
«Մենք նույնքան եվրոպացի ենք և արդեն այնքան ժամանակ, որ ինչ-որ պահի պետք է միանանք այս եվրոպական ընտանիքին։ Կարծում եմ՝ չպետք է ժամանակ կորցնենք: Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է պետք»,- ասել է նախագահը։
Վրաստանը 2009-ից «Արևելյան գործընկերություն» ծրագրի մաս է, իսկ 2014 թ. ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր: