Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով:
«Ուկրաինայի գործն է՝ որոշելու պայմաններն ու ժամանակը՝ երբ պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել»,- հավելել է Մակրոնը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, ապա առաջարկ անողների միջնորդական ջանքերը պահանջված կլինեն։