ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր, հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ:
Բարձրաստիճան գեներալի խոսքով՝ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ բանակցությունների հաջողության համար Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է փոխադարձաբար ընդունեն, որ հնարավոր չէ հաղթանակի հասնել ռազմական միջոցներով:
Միլլին հավելել է, որ երկու կողմում նման կորուստները, ինչպես նաև ձմռան պայմանները կարող են Մոսկվային ու Կիևին ստիպել դադարեցնել մարտական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ: