«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում





Երեկ՝ նոյեմբերի 9-ին Ախալքալաքում Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնը կազմակերպել էր «Պատվաստումներ Վրաստանի համար» խորագրով տեղեկատվական միջոցառում, որի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ փոքր ևմիջին բիզնեսի և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կանայք, տարեցներ, երիտասարդներ։
Օրվա ընթացքում տեղի ունեցավ 2 հանդիպում, որոնք անցկացվեցինԱխալքալաքի «Մեծահասակների զարգացման կրթության կենտրոնում»։ Հանդիպումը վարեց բժիշկ, վիրուսաբան Քեթևան Օմիաձեն։ Հանդիպման նպատակը տեղի բնակչությանը ճշտված և հավաստի տեղեկատվություն տրամադրելն էր պատվաստման մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հարցերին հետաքրքիր պատասխաններորակավորված մասնագետներից։Առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրի շրջանակներում անցկացվում են նմանատիպ տեղեկատվական հանդիպումներԹիրախում ոչ միայն Սամցխե-Ջավախքի, այլ նաև Քվեմո Քարթլիի և Կախեթիի բնակիչներն են։Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ: