Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի աջ ափից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը, նշել, որ Ուկրաինայի հարավում զինված ուժերը զգույշ են առաջ շարժվում՝ նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները:
Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմը չի պատրաստվում առանց կռվի զիջել դիրքերը։ Նա նաև տեղեկացրել է, որ ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում:
Խերսոնի շուրջ զարգացումներին է անդրադարձել նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը: Նա կարծիք է հայտնել, որ Խերսոնի ճակատագիրը կարող է որոշվել մոտ ապագայում: Արեստովիչը, այնուամենյանիվ, զգուշացրել է՝ ռուսական ուժերի իրական մարտավարությունը դեռ հայտնի չէ: