Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա հարձակումներին:
«Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիթորինգային կարողությունների կողմից»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը և հավելել. «Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումները չհրահրված են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»: