Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալքալաք։
Դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ նրան դիմավորեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականները՝ ի դեմս Տեր Նշան վարդապետ Հմայակյանի եւ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։ Ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Մոմավառությունից հետո, դեսպանը, հոգեւորականների եւ ՏԻՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեց Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոց, որտեղ հանդիպեց Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի, դպրոցի մանկավարժական եւ աշակերտական կազմի հետ։
Դպրոցի տնօրենը՝ Գայանե Երեմյանը, ներկայացրեց կրթական մակարդակի եւ դպրոցի անցյալի եւ ներկայի մասին, իսկ բարձր դասարանի աշակերտները վրաց֊հայկական բարեկամությանը վերաբերող ասմունք ներկայացրին։ Այնուհետեւ շրջայց կատարվեց կրթօջախով եւ այցը շարունակվեց Ախալքալաքի քաղաքապետարանում։
Քաղաքապետարանի նիստերի դահլիճում հավաքվել էին քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակիցներ։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը ողջույնի խոսքով հանդես եկավ, այնուհետեւ դեսպան Սմբատյանը հանդես եկավ կարճ ելույթով։ Նա ներկաներին խոստացավ իր պաշտոնավարման ընթացքում տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել Սամցխե֊Ջավախք։
Վաղը դեսպան Սմբատյանը կայցելի Նինոծմինդա եւ Ախալքալաքում եւս մշակությաին հանդիպում կունենա։
Akhaltskha.net-ը իր հետեւորդների առաջիկայում կներկայացնի ընդարձակ հարցազրույց Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։