Զելենսկին 12 միլիարդ եվրո է խնդրել Ուկրաինայի օբյեկտների վերականգնման համար

Զելենսկին 12 միլիարդ եվրո է խնդրել Ուկրաինայի օբյեկտների վերականգնման համար



Երեքշաբթի Փարիզում տեղի ունեցած Ուկրաինային աջակցելու միջազգային համաժողովի մասնակիցներին Զելենսկին խնդրել է աջակցել Կիևին  12 միլիարդ եվրոյով՝ Ուկրաինայի օբյեկտները վերականգնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ընդհանուր առմամբ, ռազմական գործողություններից վնասվել է 11 շրջան,  վերականգնման կարիք ունի 50 հազարից ավելի օբյեկտ,  ինչի համար կպահանջվի 12 միլիարդ եվրո: Միայն էներգետիկ ոլորտը մոտ 800 միլիոն եվրոյի հրատապ օգնության կարիք ունի»,- ասել է Ուկրաինայի նախագահը համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզում միջազգային համաժողովի ավարտին Ուկրաինայի օգնության համար հավաքված գումարը կազմել է գրեթե 1 միլիարդ եվրո։