Ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան:
«Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն: