Ուկրաինայում ռուսական պայմաններով զինադադարը չի կանխի «ժողովրդի ապրած սարսափները», այլ միայն կսրի դրանք։ Այս մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Դիվանագետը նշել է, որ ինքը մերժում է Ռուսաստանի ցանկացած նախաձեռնություն այս կապակցությամբ՝ սկզբունքորեն կասկածելով վաղաժամ զինադադարի հնարավորությանը։
Նա նաև ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար Ռուսաստանի նախագահ Պուտինը պետք է «պարզապես իր զինվորներին նահանջելու հրաման տա», ինչը, սակայն, չի արվում:
Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած կարծիքների լուրջ տարաձայնություններին, պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի: Հակառակ դեպքում, ըստ կանցլերի, Ուկրաինայում ճգնաժամի վերացումը քիչ հավանական կդառնա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան Ուկրաինային կփոխանցի Skynex հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, որոնց ընդհանուր արժեքը 182 մլն եվրո է։ Համալիրն ունակ է խոցելու անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռներ։ Բացի այդ, գերմանական Rheinmetall կոնցեռնը նախատեսում է մոտ 12 մլն եվրո ծախսել Ուկրաինայի համար բեռնատարների համար։