Եվրամիության 9 երկիր, այդ թվում՝ Հունգարիան և Գերմանիան, դեմ են եղել գազի գնի սահմանաչափին էներգետիկայի նախարարների հանդիպմանը թեստային քվեարկության ժամանակ, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է РИА Новости-ն։
«Քանի որ այն պետությունները, որոնք դեմ են քվեարկել գնային շեմին, բացառությամբ Գերմանիայի, սակավաբնակ են, չկարողացան «կազմել արգելափակման համար անհրաժեշտ փոքրամասնությունը»,- հստակեցրել է Սիյարտոն:
Ամեն դեպքում Հունգարիան «դեմ կքվեարկի» գազի գնի շեմին, քանի որ այն համարում է սխալ ու վնասակար միջոց՝ ընդգծել է արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ այդ չորս ամիսները, որոնց ընթացքում ԵՄ էներգետիկայի նախարարները փորձելու են համաձայնեցնել սահմանաչափի մանրամասները, պետք է ծախսվեին եվրոպական շուկայի համար գազի նոր աղբյուրներ գտնելու վրա։ Դա էլ, ըստ Սիյարտոյի, «գինը նվազեցնելու լավագույն լուծում կլիներ»։