Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կասֆալտապատվի մինչև 2023-ի մայիս. Գնել Սանոսյան 22.12.2022 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կասֆալտապատվի մինչև 2023-ի մայիս. Գնել Սանոսյան
		22.12.2022 . Արցախ


Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կասֆալտապատվի մինչև 2023 թվականի մայիս ամիսը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մինչև տարեվերջ հիմնական հողային աշխատանքները կավարտենք, այդ փուլում էլ գտնվում ենք: Մենք այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչև մայիս: Նոր կառուցվող ճանապարհն ամբողջովին Հայաստանի տարածքում է, որ պետք է գնա, միանա այդ ճանապարհին»,- ասաց Սանոսյանը: