Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Կառուցողական հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը, Եվրամիության դիտորդական առաքելության ավարտից հետո տարածաշրջանում կայունության և ԵՄ ներկայության պահպանման կարևորությունը»,- գրել է Բորելը: