Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով՝ առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան 24.12.2022 . Արցախ

Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով՝ առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
		24.12.2022 . Արցախ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը, բնապահպանական պատրվակն օգտագործելով, առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ:

Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:

Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը: