Ալեք Բոլդուինին մեղադրանք է ներկայացվել 20.01.2023 . Միջազգային

Ալեք Բոլդուինին մեղադրանք է ներկայացվել
		20.01.2023 . Միջազգային


Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին կներկայացվի ոչ կանխամտածված սպանության մեղադրանք: 2021 թվականի հոկտեմբերին Նյու Մեխիկոյում նա կրակել և սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին «Ժանգի» նկարահանումների ժամանակ։ Ֆիլմի դերասան և պրոդյուսեր Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է պարունակեր միայն դատարկ փամփուշտներ, մինչդեռ դրանք մարտական են եղել: Մի քանի ամիս շարունակ նրա պատասխանատվության մասին ամենատարբեր շահարկումներ էին շրջանառվում։

Մեղադրանք կներկայացվի նաև Հաննա Գուտիերես Ռեյդի դեմ, որը պատասխանատու էր անվտանգության համար։ Երկուսն էլ կարող են դատապարտվել 18 ամսվա ազատազրկման։

Ոչ կանխամտածված սպանության մեղադրանքը ենթադրում է, որ կասկածյալը չի խախտել օրենքը, բայց թույլ է տվել վտանգավոր արարքներ կամ անփութություն, որոնք հանգեցրել են մարդու մահվան, հիշեցնում է AP-ին։ Նյու Մեխիկոյի օրենքների համաձայն՝ նման մեղադրանքը սպառնում է մինչև 18 ամիս ազատազրկում և 5000 դոլար տուգանք։