ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցն ու Զելենսկու «խաղաղության ծրագիրը»

ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցն ու Զելենսկու «խաղաղության ծրագիրը»



Փետրվարի 3-ին Կիևում կանցկացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսված է քննարկել Ուկրաինայի անդամակցությունն ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության ծրագիրը»: Միջոցառման մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Կլինի 4 թեմա՝ Ուկրաինայի անդամակցության գործընթացը, ԵՄ արձագանքը նախագահ Զելենսկու 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին և գլոբալ պարենային անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը հայտնել էր, որ Եվրամիության ղեկավարները Ուկրաինային չեն խոստանա համայնքին միանալու արագացված գործընթաց։

Ուկրաինան ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ անցյալ տարվա հունիսին: