Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3703-ի, վիրավորներինը՝ 22 286-ի:
Սիրիայում, ըստ թարմացված տվյալների, զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի:
Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Փազարջըք շրջանը: