Եվս մեկ եվրապատգամավոր է այցելել Ադրբեջան և Ղարաբաղ՝ Բաքվի ֆինանսավորմամբ. EUօbserver

Եվս մեկ եվրապատգամավոր է այցելել Ադրբեջան և Ղարաբաղ՝ Բաքվի ֆինանսավորմամբ. EUօbserver



EUօbserver-ն անդրադարձել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Տոմաշ Պորեմբային, որը հանդես է գալիս Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների ընդլայման, ԵՄ կողմից ադրբեջանական գազի ներմուծման ծավալներն ավելացնելու օգտին։
Գործակալությունը նշել է, որ եվրապատգամավորը նախորդ տարի այցելել է Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, սակայն այդ մասին չի տեղեկացրել Եվրախորհրդարանի ռեգիստրում՝ նշելով, որ այցը մասնավոր է եղել։

Գործակալությունը ենթադրում է, որ ինչպես այլ եվրապատգամավորների այցեր, այդպես էլ Պորեմբայինը, կազմակերպված և ֆինանսավորված է եղել Ադրբեջանի կողմից։ Նշվում է, որ չնայած Բաքուն հերքում է նման տեղեկությունները, վերջինս հայտնի է իր «խավիարային դիվանագիտությամբ» և կարողանում է նման կերպ ազդել ԵՄ քաղաքականության վրա: