Այսօր Ախալցխա քաղաքի բնակիչները տոնում էին քաղաքի տոնը: Քաղաքի տարբեր մասերում տոնի առիթով անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Սակայն, գլխավոր միջոցառումը անցկացվեց Ռաբաթի բերդի տարածքում և ինչպես ամեն տարի, այս տարի եւս գլխավոր միջոցառման ժամանակ հայտնի դարձավ պատվավոր ախալցխացու կոչմանը արժանացած քաղաքացիների անունները։
Այս տարի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան բժիշկ Ռուզաննա Մելիքյանը, ձեռագործ, արհեստավոր Մարիամ Ժուժունաձեն և Մետրոպոլիտ Ստեփան Կալաիջիշվիլին: Հարկ է նշել, որ արդեն մի քանի տարի է գոյություն ունի տվյալ նախաձեռնությունը, բայց միայն այս տարի է ազգային փոքրամասնության ներկայացուցիչը արժանանում տվյալ կոչմանը։
Միջոցառումների շրջանակում Ռաբաթի բերդի տարածքում տեղի ունեցավ վրաց արհեստի եւ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք։ Տոնի առիթով անցկացվեցին նաեւ մի շարք սպորտային միջոցառումներ։ Իսկ գլխավոր համերգի ժամանակ վրացական երգի ու պարի համույթների կողքին հանդես եկան նաեւ հայկական խմբերը եկեղեցուն կից «Ախալցխա» երգի ու պարի համույթի, դպրոցի պարային խմբի եւ ջութակահար Հարություն Չարոխչյանի գլխավորությամբ։