Հայաստանը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի ամբողջ ծավալը և պատասխանատվությունը. Վաչե Տերտերյան

Հայաստանը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի ամբողջ ծավալը և պատասխանատվությունը. Վաչե Տերտերյան


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է Երևան ժամանելու կապակցությամբ և նշել է, որ Հայաստանը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի ամբողջ ծավալը և պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով այսօր ՀՀ Կառավարությունը և բոլոր շահագրգիռ գերատեսչությունները քննարկումներ են իրականացնում այդ կարևոր միջոցառումը պատշաճ կերպով հյուրընկալելու հնարավորության վերաբերյալ:

 

 

Վաչե Տերտերյանը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է:

 

Հայաստանը ՖՄԿ-ին անդամակցության առաջին իսկ օրվանից եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմակերպման հարցերում։ Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանը զգալի փորձ է կուտակել նաև միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ հյուրընկալելու հարցում, և այս տարիներին կուտակված փորձը և ակտիվ ներգրավումը ՖՄԿ բոլոր կառույցների գործունեության մեջ թույլ են տալիս դիտարկել 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը Երևանում հյուրընկալելու և համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունը։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք խորհրդատվության, աջակցության ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր: