Խորհրդարանում այսօր տեղի կունենա Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը

Խորհրդարանում այսօր տեղի կունենա Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը

Խորհրդարանում կանցկացվի Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը։ Այս մասին այսօր Բյուրոյի նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ այսօր քվեարկություն կանցկացվի լավագույն արդյունքներ գրանցած չորս թեկնածուների համար։
«Երեկ Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացում երկու թափուր մանդատ է մնացել, հետևաբար լավագույն արդյունք գրանցած չորս թեկնածուները անցել են երկրորդ փուլ, և դրա վերաբերյալ էլ քվեարկություն ենք ունենալու», – ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանը երեկ ընտրել է Արդարադատության խորհրդի երեք ոչ դատավոր անդամների, իսկ մնացած երկու թափուր պաշտոնները ընտրելու համար կրկին քվեարկություն է անցկացվելու։ Երեկվա լիագումար նիստում Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների հինգ թափուր պաշտոնների համար քվեարկվել է ընդհանուր առմամբ 29 թեկնածու։ Տրիստան Բենաշվիլին (93 կողմ, զրո դեմ), Գիորգի Գզոբավան (91 կողմ, զրո դեմ) և Զուրաբ Գուրասպաշվիլին (93 կողմ, զրո դեմ) ստացել են անհրաժեշտ թվով ձայներ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։