Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Ուկրաինայի ԶՈՒ

Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Ուկրաինայի ԶՈՒ



Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը:
Հրթիռներ են արձակվել Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ: Նշվում է, որ բացի ռազմական օբյեկտներից՝ թիրախում են հայտնվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Մայիսի 18-ի առավոտյան Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են որոտացել Կիևի, Խմելնիցկու, Ժիտոմիրի շրջաններում։