Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ուկրաինայի իշխանությունների հետ

Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ուկրաինայի իշխանությունների հետ



Եվրասիայի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Ուկրաինայում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ կողմերը տեսակետներ են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման և Չինաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ:
Լի Հուեյը վերահաստատել է, որ Պեկինը ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման համատեքստում: Նա կոչ է արել վերսկսել խաղաղ բանակցությունները:
Չինացի պաշտոնյային ընդունել է նաև Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան ընդգծել է՝ Կիևը չի ընդունի կարգավորման որևէ առաջարկ, որը կենթադրի Ուկրաինայի տարածքների կորուստ կամ հակամարտության սառեցում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ չինացի պաշտոնյան Ուկրաինայից հետո կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան: