Ընտանեկան բռնության թեմայով հանդիպում Ախալցխայում

Ընտանեկան բռնության թեմայով հանդիպում Ախալցխայում

Դեկտեմբերի 4-ին Ժողովրդավարության ներգրավման կենտրոնների ցանցի Ախալցխայի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց տեղեկատվական հանդիպում ընտանիքում բռնության զոհ երիտասարդների իրավունքների մասին գենդերային  բռնության  դեմ 16 օրյա  քարոզարշավի շրջանակներում:

Հանդիպմանը իրավաբանական օգնություն ցուցաբերեց  Սամցխե-Ջավախքի  իրավաբանական խորհրդատվությունների բյուրոյի ղեկավար Դավիթ Զարիձեն: Հանդիպմանը հրավիրված էին Ախալցխայի համար 1 հանրային դպրոցի բարձր դասարանի աշակերտները եւ քաղաքացիական կրթության ուսուցչուհի Նինո Նադիրաձեն:

Հանդիպմանը ցուցադրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորված «Տեղի կարողությունների հզորացում երեխաների իրավունքների պաշտպանության համար» նախագծի  շրջանակներում նկարահանված ֆիլմը՝ « Համբույրը  միայն ֆիլմի մեջ է»:

Հանդիպմանը քննարկվեցին կանանց բռնության վերաբերվող հարցեր, վաղաժամ ամուսնության, անչափահասների կրթության իրավունքի, առկա խնդիրների եւ դրանք լուծելու ուղիների մասին: Հանդիպման  մասնակիցները ակտիվ ներգրավված էին քննարկումներին եւ  արտահայտեցին իրենց կարծիքները վաղաժամ ամուսնության եւ բռնության թեմաների վերաբերյալ: