Վրաստանի համար ոչ ոք արյուն չի թափի, մենք մենակ կմնանք. Պապուաշվիլի

Վրաստանի համար ոչ ոք արյուն չի թափի, մենք մենակ կմնանք. Պապուաշվիլի

Վրաստանը Ռուսաստանի հետ զինված հակամարտության դեպքում կմնա միայնակ, Վրաստանի կողմից ոչ ոք չի կռվի, հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Թբիլիսին չի ծրագրում Ռուսաստանի դեմ ազգային պատժամիջոցներ կիրառել, «Կվիրիս պալիտրա»-ին տված հարցազրույցում հաստատել է Պապուաշվիլին: Վրաստանի ղեկավարության կարծիքով՝ պատժամիջոցներ հայտարարելը հենց Ռուսաստանի դեմ պատերազմի սկիզբն է։
«Մենք մենակ կլինենք։ Նայում ենք Ուկրաինային և տեսնում, որ ոչ ոք չի պայքարում ուկրաինացի ժողովրդի կողքին կամ նրա փոխարեն։ Առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը, զենք տրամադրելն է։ Նրանք զենք են մատակարարում, սակայն ուկրաինական հողում միայն ուկրաինացիների արյուն է թափվում»,- ասել է Պապուաշվիլին։