Վենետիկի Մեծ ջրանցքի ջուրը կանաչ է ներկվել

Վենետիկի Մեծ ջրանցքի ջուրը կանաչ է ներկվել



Կիրակի Վենետիկի գլխավոր ջրային զարկերակի՝ Grand Canal-ի ջուրը դարձել է վառ կանաչ: Իշխանությունների տվյալներով՝ այն ներկել են լյումինեսցենտային ներկով, սակայն պարզ չէ, թե ով է դա արել, հայտնում է Euronews-ը։
Անոմալիայի ծագումը հայտնաբերելու համար շրջակա միջավայրի պահպանության մարմինները վերցրել են ջրի նմուշներ, որոնց արդյունքները դեռ չեն հրապարակվել: Հիմնական վարկածները երկուսն են՝ բնապահպանների բողոքները և գեղարվեստական ակցիան։
Իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վտանգ չի ներկայացնում ո՛չ երեխաների, ո՛չ էլ քաղաքի հյուրերի համար: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
1968 թվականին Grand Canal-ի ջուրը դարձյալ կանաչ էր ներկվել։ Այն ժամանակ դա արգենտինացի նկարիչ Նիկոլաս Ուրիբուրուի ակցիան էր, որը բիենալեի ժամանակ ցանկացել էր ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների վրա։

Մեկ շաբաթ առաջ էլ ակտիվիստները սև ներկով ներկել էին Հռոմի Տրևի շատրվանի ջուրը՝ ուշադրություն հրավիրելու կլիմայի փոփոխության խնդրի վրա: