ՀՀ-ում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ժամը 20.00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրական տեղամասերը եւ սկսվել է ձայների հաշվարկը։
Ժամը 21.00-ին Կենտրոնական ընտրոկան հանձնաժողովը ներկայացրեց ընտրողների մասնակցության տվյալները:
Նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է 1 մլն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, որը շուրջ 314 000-ով քիչ է 2017 թ. ընտրությունների ցուցանիշից: