Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհի երթեւեկությունը բաց է ավտոմեքենաների երթեւեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի կայքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ձնաբուքի պատճառով սահմանափակումներ կային Ախալցխա-Նինոծմինդա դեպի ՀՀ սահմանը գնացող ճանապարհահատվածի վրա կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաների համար: