Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը

Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը

Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը: Սալոմե Զուրաբիշվիլին երդվեց երկրի սահմանադրության վրա եւ դարձավ Վրաստանի նախագահ:

«Ես՝ Վրաստանի Նախագահը երդվում եմ Աստծո եւ ժողովրդի առջեւ, որ պաշտպանելու եմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, ամբողջականությունը եւ անբաժանելիությունը, բարեխղճորեն կատարելու եմ նախագահի պարտականությունները, հոգ եմ տանելու երկրի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, իմ ժողովրդի եւ հայրենիքի վերածննդի եւ հզորացման համար»-, արտասանեց Զուրաբիշվիլին երդմնակալության ժամանակ: