Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին  ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին  կրկին հաստատվեց Թամար Ժվանիան: ԿԸՀ-ի անդամները նախագահ ընտրեցին փակ քվեարկությամբ: Ժվանիան ստացավ 8 ձայն, նրա հակառակորդ Վլադիմեր Բոժաձեն՝ 1 ձայն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 21-ին ներկայացրեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ  Թամար Ժվանիաին, Մարիամ Շելեգիային եւ Վլադիմեր Բոժաձեին:

Թամար Ժվանիան  2013 թվականից ղեկավարում է Վրաստանի կենտրոնական ընտրական  հանձնաժողովը: Նա վերջին չորս ամիսների ընթացքում, նախընտրական ժամանակահատվածում վաստակել է 80 750 լարի: