Հունգարիան չի ձգձգի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, եթե Անկարայի և Ստոկհոլմի բանակցություններում առաջընթաց լինի․ Սիյարտո

Հունգարիան չի ձգձգի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, եթե Անկարայի և Ստոկհոլմի բանակցություններում առաջընթաց լինի․ Սիյարտո



Հունգարիան մշտապես խորհրդակցում է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցով և չի ձգձգի գործընթացը, եթե Անկարայի և Ստոկհոլմի բանակցություններում առաջընթաց լինի։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

«Վերջին օրերին ես շատ եմ խորհրդակցել իմ գործընկերոջ՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ, որն առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացնի Շվեդիայի և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ։ Եվ եթե ինչ-որ տեղաշարժ լինի, մենք կկատարենք մեր խոստումը, և Հունգարիան չի ձգձգի ՆԱՏՕ-ին որևէ երկրի անդամակցությունը»,- ասել է Սիյարտոն։