Սյունիքի մարզում գտնվող Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է, որը վճռականորեն ուղղված է դեպի մեր երկիրը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ մտքեր փոխանակեցինք Վյեն քաղաքի հետ այս քաղաքի եղբայրացման և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիների շուրջ»,- նշել է դիվանագետը: