ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման համար հիմք չկա․ Միլլեր

ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման համար հիմք չկա․ Միլլեր



ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման տարբերակը Բելառուսին ուղղված Լեհաստանի մեղադրանքների կապակցությամբ։
«ՆԱՏՕ-ի երկրների կողմից 5-րդ հոդվածը կիրառելու գործընթաց կա: Մենք ներկայումս նման իրավիճակում չենք»,- ընդգծել է Միլլերը:
Օգոստոսի 1-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բելառուսական երկու ուղղաթիռներ խախտել են երկրի օդային տարածքը։

Բելառուսի պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ Մինսկը Վարշավային տրամադրել է օդային հսկողության օբյեկտիվ տվյալներ, որոնք վկայում են, որ Լեհաստանի մեղադրանքների համար որևէ լուրջ հիմք չկա: