Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը 04.08.2023 . Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը
		04.08.2023 . Տարածաշրջան


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճա-Լեչխումի շրջանում ողբերգական աղետի զոհերի համար:

«Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»,- Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը: