Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

«Հանդիպումը կայացել է ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում, այն տևել է 45 րոպե: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել կոնկրետ և կառուցողական քայլերի մասին, որ կարող են արվել առաջիկայում` երկու կողմերի հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը և ԼՂ-ում վերջին զարգացումները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: