Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:
«Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ։